Աննա Արևշատյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Արևշատյան (այլ կիրառումներ)
Աննա Արևշատյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1975) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր (2000) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Ծնողներ | Սեն Արևշատյան |
Պարգևներ և մրցանակներ |
Աննա Սենի Արևշատյան (նոյեմբերի 7, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2007)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013)[1]։
Սեն Արևշատյանի դուստրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Արևշատյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, 1970-1975 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը և ստացել «երաժշտագետի» որակավորում։ 1976 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում[2], նախ եղել է լաբորանտ (1976-1980), ապա՝ կրտսեր գիտաշխատող (1980-1986)։ 1992 թվականից՝ Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավար, 1993-2001 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 2000 թվականից՝ Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի բաժնի վարիչ։ 1990 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է[3]։ 2002 թվականին դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Մանրուսում» միջազգային երաժշտագիտական ժողովածուն, հանդիսանում է դրա կազմողն ու պատասխանատու խմբագիրը։ 2016 թվականի դրությամբ հրատարակվել է ժողովածուի չորս հատոր (2002, 2005, 2009, 2013)։ 2006 թվականին Աննա Արևշատյանն ընտրվել է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB) անդամ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների Հայաստանի ազգային կոմիտեի գիտական քարտուղար[4]։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան հոգևոր երգարվեստին։ Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին Աննա Արևշատյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ ««Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան և նույն թվականից եղել է գիտաշխատող, 1992-2005 թվականներին ղեկավարել է «Հայ միջնադարյան հոգևոր երաժշտության հուշարձաններ» թեմատիկ խումբը։ 1999 թվականին դարձել է ավագ գիտաշխատող։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչում[4]։
Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Արևշատյանը 1990 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ վարելով «Հայ հոգևոր երաժշտության պատմություն և տեսություն» առարկայի հատուկ դասընթացը, 2008 թվականից` նաև մագիստրատուրայում` «Գիտական ուսումնասիրության հիմունքներ» և «Երաժշտական գիտության արդի հիմնախնդիրները» առարկաները, որոնց ծրագրերը մշակել է հենց ինքը։ Արևշատյանը Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ է, բազմիցս ղեկավարել է պետական ավարտական քննական հանձնաժողովի աշխատանքները[4]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի ԳԱԱ Վաստակագիր
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2013
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության անդամ, 2012
- Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ, 2015
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991
- Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ, Ե., 2003
- Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Ե., 2013[5]
- Անիի երաժշտական մշակույթը, Ե., 2014[6]
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ. Ամիրաղյան, Ա. Արևշատյան. Գրիգոր Մագիստրոսը՝ շարականագիր և գեղագետ.– ՊԲՀ, -3, 2015, էջ 299։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Արևշատյան Աննա Սենի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, առաջատար գիտաշխատող
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայ երաժշտագիտության նվիրյալը. Աննա Արևշատյան».
- ↑ Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում
- ↑ Անիի երաժշտական մշակույթը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|